ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Ցույցերը Եգիպտոսում չեն դադարում

Ցույցերը Եգիպտոսում չեն դադարում
09.02.2013 | 18:02

Տասնյակ մարդիկ են տուժել երեկ Եգիպտոսի տարբեր քաղաքներում ոստիկանության հետ բախումների ընթացքում։ Ցույցերը շարունակվում են Կահիրեում՝ նախագահի նստավայրի մոտ։ Ցուցարարները երկրի ղեկավարի նստավայրի վրա դյուրավառ նյութերով շշեր են նետել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Ուժայինները փորձում են հետ մղել բողոքի մասնակիցներին արցունքաբեր գազով և ջրցան մեքենաներով՝ պարբերաբար նաև նախազգուշական կրակ բացելով օդ։
Այս գիշեր անկարգություններ են տեղի ունեցել նաև նախագահի հայրենի քաղաքում՝ Զակազիկում, գտնվող նրա տան մոտ։
Ցուցարարները գրավել են մետրոյի կայարաններից մեկը՝ ամբողջովին խափանելով գնացքների երթևեկությունը։

Դիտվել է՝ 1298

Մեկնաբանություններ